Մասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալին. Արմինֆո

10-10-2019 11:05

Արմինֆո. Անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրությունը, կիսվում Մայիլյանի հաղթանակի դեպքում Արցախում և Հայաստանի հետ հարաբերություններում փոփոխությունների տեսլականով, կանխատեսում այս համատեքստում Հայաստանի և Արցախի իշխանությունների հնարավոր հարաբերությունները ՝ անկողմնակալ քաղաքացու տեսանկյունից: Ձեր կարծիքով արդյո՞ք Մասիս Մայիլյանը ինչ-որ պայմանական «ապագայի թեկնածու» է՝ հաշվի առնելով, որ նախագահի մյուս բոլոր թեկնածուները «անցյալից» են: Անշուշտ, Մասիս Մայիլյանին կարելի է անվանել Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալին:  Արցախն ու Հայաստանն, ընդհանուր առմամբ, այսօր կանգնած են սպառնալիքների առջև, որոնք իրենց բնույթով քաղաքական ու ռազմական են  Հայկական պետականությանը հաջողվել է ձեւավորել հայկական երկու պետությունների ռազմական անվտանգության միասնական համակարգ եւ ստեղծել Հայաստանի միացյալ զինված ուժեր, որոնց կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակը: Շատ բաներում միավորված են նաև հայկական պետությունների սոցիալ – տնտեսական, ֆինանսական և կյանքի այլ ոլորտները: Սակայն, ներկայումս մենք ՝ որպես ժողովուրդ, դեռևս չենք ապահովել դե յուրե միացյալ Հայաստանի և հայկական քաղաքականության միասնական դաշտի ստեղծումը: Նման պայմաններում հայկական քաղաքականության սինխրոնիզացիան ուժեղ կախվածության մեջ է հայտնվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բարձրագույն քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանցից:  Հայաստանում քաղաքական գործընթացը մնում է չափազանց անձնային՝ կախված առաջին անձանց կամքից, հայացքներից ու համոզմունքներից: Նշեք Մայիլյանի հիմնական տարբերությունը մրցակիցներից: Արցախի նախագահի բոլոր իրական թեկնածուներից միայն Մասիս Մայիլյանն ունի անհրաժեշտ քաղաքական փորձ և ի վիճակի է գործել որպես քաղաքական գործիչ, այլ ոչ թե՝ որպես զինվորական կամ գործարար: Քաղաքական ասպարեզը շատ կարեւոր է հայոց պետականության համար, եւ Արցախն ու Հայաստանն առաջիկա տարիներին կանգնելու են հենց քաղաքական որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջեւ : Հասարակական, քաղաքական ու պետական ինստիտուտների թուլության պայմաններում առաջնորդների դերն ու նշանակությունը բազմակիորեն աճում է :  Մենք ուղղակի հնարավորություն և իրավունք չունենք քաղաքական որոշումների ընդունումը հանձնարարել ռազմական մտածողություն կամ գործարարի մտածողություն ունեցող անձանց :  Վերջին օրերին մենք տեսել ենք բազմաթիվ օրինակներ, թե որքան վտանգավոր կարող է լինել անմտաբար քաղաքական ասպարեզ դուրս եկած գեներալը : Գնահատեք Մասիս Մայիլյանի հաղթանակի հնարավորությունները: Ի՞նչ նոր բան կարող է նա արցախցիների կյանքում բերել՝ որպես նախագահ: Առաջին հերթին Մասիս Մայիլյանը կարող է վերադարձնել Արցախի հանրությանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու՝ իրենից խլված իրավունքը՝ հայտնի իրադարձությունների հետևանքով բանակցությունների սեղանի շուրջ կորցրած տեղի հետ միասին: Հետխորհրդային շրջանի հայաստանյան իշխող վերնախավի շնորհիվ ստեղծվել է պարադոքսալ և անընդունելի իրավիճակ, երբ Արցախին թողնված է պատերազմը և խլվել է քաղաքականությանը մասնակցելու և խաղաղություն կնքելու իրավունքը: Այս իրավիճակը ձեռնտու էր ուժի կենտրոններին, հայկական իշխող վերնախավին, որը հնարավորություն էր ստանում զբաղվել ազգային հարստությունների թալանով, բայց ոչ՝ հայ ժողովրդին: Արցախը վերածվեց ռեզերվացիայի, որին միայն պատերազմելու հնարավորություն թողեցին: Այս առումով 2016 թվականի ապրիլի պատերազմը զարմանք չի առաջացնում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Lragir.am,
10-10-2019 11:05