Նիկոլ Փաշինյանը դատապարտեց Թուրքիայի ներխուժումը Սիրիա. դռնփակ նիստ կլինի

10-10-2019 11:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստի մեկնարկին դատապարտեց Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում: Փաշինյանի խոսքով, դա ավելի կխորացնի Սիրիայի մարդաասիրական ճգնաժամը, և ՀՀ-ն միջազգային հանրությանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել ապօրինի գործողությունը դադարեցնելու և Սիրիայի քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն Հալեպում մարդասիրական առաքելություն է իրականացնում և շարունակելու է այդ առաքելության իրականացումը: Վարչապետն ավելացրել է նաև, որ այսօր դռնփակ ռեժիմում քննարկելու են Սիրիայի հյուսիսում իրավիճակի հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ հարցեր:

Lragir.am,
10-10-2019 11:05