Ճապոնիայում սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված զույգ կովերից մեկը

10-10-2019 00:18

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի արգելոցում սատկել է այն կովը, որը քրոջ հետ միասին դարձել էր իրենց տեսակի առաջին կենդանիները, որոնք լույս աշխարհ էին եկել կլոնավորման շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, հայտնել է SankeiNews տեղական կայքը: Ճշտվում է, որ կենդանի սատկել է բնական պատճառներով՝ ապրելով 21 տարի եւ երեք ամիս: Անցյալ տարի համանման պատճառներով սատկել էր երկվորյակ կովը: Կենդանիները ծնվել են 1998 թվականի ամռանը: Գիտնականներն օգտագործել էին նույն այն տեխնոլոգիաները, ինչ եւ 1996 թվականին Դոլլի ոչխարի ստեղծման ժամանակ:

Lragir.am,
10-10-2019 00:18