Ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող այսուհետ պետգնումներին մասնացկել

10-10-2019 13:14

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց որոշման նախագծին, որով պետական գնումներին մասնակցելու համար պետք է բանկային երաշխիքի ինստիտուտը կիրառվի: Կառավարությունում հարցը երկար քննարկվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․«Մենք հիմա, ըստ էության, նոր ինստիտուտ ենք ներդնում, եկեք պատճառներ չփնտրենք՝  ասելով, որ ռիսկեր կառաջացնի: Եթե առաջացնի, կկառավարենք: Եկեք բարձր նշաձող դնենք, տեսնենք ինչ է տեղի ունենում»: Ըստ նրա՝ այս փոփոխության արդյունքում կարող են բացահայտվել դեպքեր, երբ կպարզվի, որ շատ ընկերություններ իրականում ընկերություն չեն: «Պետք է հրաժարվենք էս բանից, թե չէ ամեն անգամ էդ ընկերությունների հետ գործ բռնելիս մեզ վրա 10 անգամ թանկ է նստում ամեն ինչը: Շինծու մասնակցությունների հարցը սրանով լուծվում է, ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող  այսուհետ պետգնումներին մասնացկել, թող գնան բերեն բանկային երաշխիք»,- հայտարարեց Փաշինյանը:

Lragir.am,
10-10-2019 13:14