Արդվիի Սուրբ Կարմիր վանքը (10-11-րդ դդ.) փլուզման եզրին

10-10-2019 13:49

Մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է գտնվում: Վանքի հյուսիսային պատը խարխլված է և ուր որ է փլվելու է և վնասելու ուխտավորներին և զբոսաշրջիկներին՝ թողնելով անկանխատեսելի հետևանքներ: Այս մասին դեռևս 2 մայիս, 2019 թվակիր նամակով, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը ահազանգել է ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սակայն, առ այսօր Մշակույթի նախարարությունից ոչ մի կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել հուշարձանը փրկելու համար: Առջևում սպասվում է անձրևներ և ձմեռային շրջան իր հետևանքներով: Սրբավայրի փլուզման դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Մշակույթի նախարարության վրա: Արդ, Սրբազանը ևս մեկ անգամ ահազանգում է պատկան մարմիններին և պահանջում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Սրբավայրի պահպանությունը ապահովելու համար: Դիվան Գուգարաց թեմի

Lragir.am,
10-10-2019 13:49