Հարցն այլևս իրավապահ մարմինների տիրույթում է. ԱԽ քարտուղարը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին

10-10-2019 15:14

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ իշխանությունների հասցեին արված հայտարարություններին: «Այս հարցն այլևս գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, իրավապահները զբաղվելու են այդ հարցով: Գիտեք, արդեն ԱԱԾ-ում գործը քննվում է»,- ասաց նա: Հարցին, թե այսինքն՝ նրա հայտարարություններում հանցակազմ կա՞, նա պատախսանեց, որ դա իրավապահ մարմինները կքննեն: «Այսպիսի մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջև ինչ-որ խոսակցություններ է լինում, դա ընդհանուր կարող է ազդել երկրների փոխհարաբերությունների վրա: Դա այդպես չէ, Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց նա: Մանրմասները՝ տեսանյութում

Lragir.am,
10-10-2019 15:14