Կառավարությունում քննարկվել են Սիրիայի հյուսիսի հայերին օգնելու տարբերակները

10-10-2019 15:10

Կառավարությունում այսօր փակ քննարկում տեղի ունեցավ Թուրքիայի Սիրիա ներխուժելու հարցով: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են սիրիական այն քաղաքները կամ համայնքները, որտեղ հայ բնակչություն կա: «Այս պահին հանձնարարական կա քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու հայերի, որոնք բնակվում են Սիրիայում, անվտանգությունն ապահովել: Նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել: Անվտանգության խորհրդի գրասենյակում ավելի մանրամասն պլանները կմշակենք, օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կունենանք, այս պահին դեռ նախապատրաստական աշխատանքներ են»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով Սիրայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբին՝ նա ասաց, որ նրանց մասով այժմ անհանգստանալու առիթ չկա: Նրանք ռազմական գործողություններին չեն ներգրավվի: «Հենց այն միտքը, որ դա հումանիտար առաքելություն է, չեն կարող որևէ մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության»,- հավելեց Արմեն Գրիգորյանը:

Lragir.am,
10-10-2019 15:10