Լեհ և ավստրիացի գրողները՝ Նոբելյան մրցանակակիրներ

10-10-2019 15:21

Լեհ պոետ Օլգա Տոկարչուկը և ավստրիացի գրող, սցենարիստ Պետեր Հանդկեն դարձել են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ: Մրցանակին երկու հեղինակ է արժանացել, քանի որ 2018 թվականին Շվեդիայի թագավորական ակադեմիայում սեքս սկանդալի պատճառով դափնեկրի անունը չէր հայտարարվել: Գրականության ոլորտի հաղթողին ընտրող հանձնաժողովի մի քանի անդամներ հրաժարական էին տվել այն բանից հետո, երբ մի քանի կին մեղադրել էին հանձնաժողովի անդամներից մեկի ամուսնուն սեռական ոտնձգությունների մեջ:

Lragir.am,
10-10-2019 15:21