Պետք չէ՛ լինել կատարյալ, եղի՛ր ուրիշ. Գտիր ուրիշ լինելու քո բանաձևը

10-10-2019 15:45

Այս արշավը IQOS-ի մասին չէ, այլ այն ծխողների, ովքեր ընտրել են ավելի լավ տարբերակ: 2019 թվականի հոկտեմբերին IQOS-ը սկսել է կատարելապես նոր, «Ուրիշ» մի արշավ, որի հիմքում ընկած է մարդկային անկեղծ հույզերն արտահայտելու, գիտակցված, ազատ ընտրություն կատարելու գաղափարը: Հինգ տարի առաջ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը (PMI) թողարկեց IQOS ծխախոտի տաքացման համակարգը: Այս ընթացքում ընկերությանը հաջողվել է համախմբել շուրջ 8 միլիոն չափահաս օգտատերերի ավելի քան 40 երկրներից: Սրանք այն մարդիկ են, ովքեր սիրում են կյանքն ու վայելում են յուրաքանչյուր ապրած օրը: Կյանքն անթերի չէ, լինում են նաև չհաջողված օրեր: Բայց արդյո՞ք ամեն ինչ իսկապես այդքան վատ է, եթե գտնվում ես մտերիմ մարդկանց շրջապատում, զբաղվում ես սիրածդ գործով… Հաճախ երջանկությունը ամենահասարակ և նույնիսկ անկատար իրադարձություններում է: Արշավի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ պետք է գնահատել կյանքի այն պահերը, որոնք ստիպում են սիրտն արագ բաբախել, ոգեշնչում ու թևեր են տալիս, քանի որ հենց դրանք են մեզ երջանկացնում և մնում հիշողության մեջ: «Դու ուրիշ ես»-ը կոչված է կառուցելու վստահ, ոգեշնչող երկխոսություն IQOS-ի չափահաս օգտատերերի հետ` ցուցադրելով սեփական զգացմունքներին վստահելու, սեփական «ես»-ը սիրելու և գնահատելու կարևորությունը: Եզակի, ուրիշ լինելու համար պետք չէ կատարյալ լինել, ոչ մեկն անթերի չէ, իսկ թերություններին կարելի է պարզապես թեթև նայել, անցնել առաջ, ավելի լավ ուղի գտնել: Ինչպես նշում է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի Մարքեթինգի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը՝ «Այս արշավը IQOS-ի մասին չէ, այլ այն ծխողների, ովքեր ընտրել են ավելի լավ տարբերակ: Բուն նպատակն է` հիշեցնել ամեն մեկի յուրահատկության, երազանքների մասին, հիշեցնել, որ կյանքում շատ պահեր կան, որոնք ստիպում են ժպտալ, հուզվել, էմոցիաների պոռթկում են տալիս, պահեր, որոնցից ուղղակի փշաքաղվում ես:» IQOS-ը միջազգային խոշոր ապրանքանիշ է, որն իր արտացոլումն է գտել այս արշավում. արշավի բոլոր հերոսները տարբեր մշակույթների, ազգությունների և սերունդների ներկայացուցիչներ են: Այս բոլոր մարդկանց համախմբում է այն, որ բոլորն ուրիշ են, անկրկնելի, քանի որ այնպիսին են, ինպես կան: Յուրաքանչկուր օգտատեր կարող է սոցիալական ցանցերում կիսվել իր սեփական պատմությամբ և դառնալ գլոբալ շարժման մի մասնիկ: Նյութը պատրաստված է Ֆիլիպ Մորրիս ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա: Պետք չէ՛ լինել կատարյալ, եղի՛ր ուրիշ. Գտիր ուրիշ լինելու քո բանաձևը Պետք չէ՛ լինել կատարյալ, եղի՛ր ուրիշ. Գտիր ուրիշ լինելու քո բանաձևըՄանրամասները՝ նյութում Gepostet von Lragir.am am Donnerstag, 10. Oktober 2019

Lragir.am,
10-10-2019 15:45