Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին 3.6 միլիոն փախստականներով

10-10-2019 15:50

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը դատապարտելու համար: Թուրքական NTV հեռուստաընկերությունը հեռարձակել է նրա ելույթը, որում Էրդողանը սպառնացել է փախստականների համար բացել Եվրոպայի դռները, եթե գործողությունը ներխուժում որակեն: «Եվրամիություն, հավաքի՛ր քեզ: Եթե փորձեք մեր գործողությունը ներխուժում անվանել, մեր գործը պարզ է՝ կբացենք մեր սահմանային անցակետերը և 3.6 միլիոն փախստականներին կթողնենք ձեզ մոտ», – ասել է Էրդողանը:

Lragir.am,
10-10-2019 15:50