Արման Թաթոյանը՝ մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի նշանավոր անձանց ցանկում. ԵԽ առաջարկով Պաշտպանը միացել է մահապատժի վերացման իրազեկման միջազգային արշավին

10-10-2019 16:05

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի առաջարկով միացել է մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ իրազեկման արշավին՝ որպես Եվրոպայի մարդու իրավունքների ոլորտում նշանավոր անձ: Արշավին մասնակցում են նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն և այլք: Արման Թաթոյանի ուղերձում շեշտվում է, որ ուժեղ հասարակությունները երբեք չեն սպանում, այլ օգնում են վերասոցիալականացմամբ և արդարության վերականգնմամբ: 2007 թվականից հոկտեմբերի 10-ը յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ համաշխարհային օր (World Day against the Death Penalty):

Lragir.am,
10-10-2019 16:05