Արդշինբանկ. Եվս մեկ քայլ դեպի հաճախորդը

10-10-2019 16:15

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ հաճախորդներն այսուհետ ՅՈՒՓԵՅ ՓԲԸ 42 մասնաճյուղերում կարող են կատարել հաշիվների համալրումներ ու վարկերի մարումներ առցանց ռեժիմով: Սա ևս մեկ քայլ է դեպի հաճախորդը: Բանկը շարունակաբար բարելավում է սպասարկման պայմանները և քայլեր է ձեռնարկում հաճախորդի համար սպասարկման գործընթացն առավելագույնս հարմարավետ և ավելի մեծ աշխարհագրությամբ հասանելի դարձնելու ուղղությամբ: uPay մասնաճյուղերը գտնվում են Ucom սպասարկման կենտրոններում, որոնցից 20-ը գտնվում են Երևանում, իսկ 22-ը՝ մարզերում: *** Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

Lragir.am,
10-10-2019 16:15