Իսրայելի վարչապետը դատապարտել է Թուրքիայի գործողությունը քրդերի դեմ

10-10-2019 17:17

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում և զգուշացրել էթնիկ զտման հավանականության մասին: Այս մասին հայտնում է Ռոյթերը: «Իսրայելը խստորեն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի քրդական շրջաններ և զգուշացնում Թուրքիայի և նրա ենթակա ուժերի կողմից քրդերի էթնիկ զտման մասին: Իսրայելը պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել քաջ քուրդ ժողովրդին», – Թվիթերում գրել է Նեթանյահուն:

Lragir.am,
10-10-2019 17:17