Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Գերմանիա

10-10-2019 17:27

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաք: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքականը վերոնշյալ քաղաքից ավտոբուսով կուղևորվի Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք: Հանգրվանելով հենց այս քաղաքում՝ Հայաստանի ազգային հավաքականը կպատրաստվի հոկտեմբերի 12-ին Վադուցում կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս) Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ» Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան» Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս) Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա) Կիսապաշտպաններ Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» Արաս Օզբիլիս, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա» Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա) Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», (Ղազախստան) Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս) Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա) Հարձակվողներ Արթուր Միրանյան «Փյունիկ» Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան) Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա) Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան) Այսպիսով, հրավիրված 25 ֆուտբոլիստներից հայտացուցակից դուրս է մնացել միայն Անատոլի Այվազովը: Հաշվի առնելով վնասվածքը և թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու համար՝ Կամո Հովհաննիսյանը մնացել է Երևանում և կշարունակի անհատական մարզումները: Նա բաց կթողնի Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը, և ապաքինվելու դեպքում կարող է միանալ ազգային թիմին արդեն Ֆինլանդիայի դեմ խաղում: Վերջին պահին հավաքականին միացել է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Lragir.am,
10-10-2019 17:27