Վայքի ոստիկանները հայտնաբերել են Դարբ գետի ափամերձ հատվածից ուռենիներ հատած անձանց

10-10-2019 17:41

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարբ գետի ափամերձ հատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել են յոթ ուռենի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ծառերը հատել են Վայոց ձորի մարզի 55, 59 և 38-ամյա երեք բնակիչ: Տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Վայքի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն: Հետագա միջոցառումներով Վայքի ոստիկանները հայտնաբերեցին նաև հատված ծառերը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են:

Lragir.am,
10-10-2019 17:41