Booking.com պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում

10-10-2019 18:32

Երևանն ընդգրկվել է Booking.com պորտալի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լավագույն տասնյակում են Մալթայի Գզիրան, Պուերո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանը, Արգենտինայի Սալտա քաղաքը, Վիետնամի Նինհ Բինհ քաղաքը, Հարավային Կորեայի Ջեջու կղզում գտնվող Սեոգվիպո քաղաքը, Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքը, Լեհաստանի Սվինոուջսցիե քաղաքը, Ճապոնիայի Շիկոկու կղզիներից մեկում գտնվող Տակամացու քաղաքը և Մոնտենգրոյի Զաբլջակ քաղաքը: Բուքինգը աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ոլորտում առաջատարներից է:

Lragir.am,
10-10-2019 18:32