Օզի Օսբոռնը վերստին հետաձգել Է եվրոպական շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով

10-10-2019 18:42

Բրիտանացի ռոք-երաժիշտ եւ Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը՝ Օզի Օսբոռնը, վերստին հետաձգել Է եվրոպական համերգային շրջագայությունը թոքաբորբի ֆոնին հին վնասվածքի սրվելուց հետո ապաքինվելու կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Օսբոռնի պաշտոնական կայքում հաղորդվել Է, որ նա ընկել Է Լոս Անջելեսի իր տանը, ինչի պատճառով սրվել Է նրա հին հիվանդությունը: Համերգները, որոնք 2019 թվականի շրջագայության շրջանակներում պետք Է անցկացվեին Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, տեղափոխվել են 2020 թվական: Տոմսերը գնած երկրպագուները կկարողանան օգտվել դրանցից: «Ես չեմ մահանում, ես ապաքինվում եմ, պարզապես դա մի քիչ ավելի շատ ժամանակ Է պահանջում, քան բոլորը կարծում Էին… Բայց հարկավոր Է, որ դուք ավելի մեծ համբերությամբ զինվեք: Ես տեղափոխում եմ եվրոպական շրջագայության ամսաթվերը, որովհետեւ պատրաստ չեմ»,-հայտարարել Է Օբսոռնը իր տեսաուղերձում, որը հրապարակվել Է Twitter-ում: Երաժիշտն ընդգծել Է, որ ինքը թոշակի չի անցնում: «Բայց երբ ես վերադառնամ ամերիկյան շրջագայությամբ, ցանկանում եմ հարյուր տոկոսով պատրաստ լինել, որպեսզի դուրս գամ ու ձեզ շշմեցնեմ»,-հավելել Է նա: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Օզի Օսբոռնը Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Ճապոնիայում համերգները հետաձգել Է թոքաբորբի պատճառով: Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ երաժիշտն այդ հիվանդության զարգացման սպառնալիքի պատճառով համերգները հետաձգել Է Եվրոպայում, որոնք պլանավորված Էին «No More Tours 2» շրջագայության շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
10-10-2019 18:42