Սուրբ Գայանե վանքում համատեղ աղոթք կատարվեց ընտանիքների ամրության համար

10-10-2019 18:37

Ընտանիքի տարվա շրջանակներում, հոկտեմբերի 9-ից 10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի առիթով հոկտեմբերի 10-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց համատեղ աղոթքի արարողություն ընտանիքների զորացման և ընտանեկան սրբազան արժեքների պահպանման համար: Սրբազան արարողությանը ներկա էին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, միջազգային համաժողովի մասնակիցները, Մայր Աթոռ ժամանած բազմազավակ ընտանիքներ և այլ բարեպաշտ ուխտավորներ: Աղոթքից հետո ներկա ժողովրդին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Lragir.am,
10-10-2019 18:37