Սոմալիում վթարային վայրէջք է կատարել հայկական ընկերության օդանավ

10-10-2019 18:53

Հոկտեմբերի 9-ին ժամը 11:20-ին (UTC), Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Ինչպես հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Lragir.am,
10-10-2019 18:53