Կանադայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Սիրիայում Թուրքիայի գործողությունները

10-10-2019 21:31

Կանադայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Թուրքիայի զորքերի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Թուրքիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլանդը «Թվիթերի» իր էջում գրել էր, որ Կանադան դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա: «Մենք կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց, բոլոր կողմերին՝ հարգել իրենց պարտականությունները՝ միջազգային օրենսդրության համաձայն»,- նախօրեին գրել էր Ֆրիլանդը: Ավելի վաղ, Հայ դատի հանձնախումբը նամակ էր ուղարկել Օտտավայում գտնվող նախարար Ֆրիլանդին և ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսին ՝ արտահայտելով իր խորը անհանգստությունը ՝ կապված Սիրիայից ամերիկյան զորքերի հանկարծակի հեռացման հետ: Ըստ Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահներ Հրագ Թարագջյանի և Շահեն Միրաքյանի՝ ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշմամբ լքել է տարածաշրջանում իր իսկ դաշնակիցներին, ինչպես նաև էթնոկրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիան իրենց տունն են համարել: «Էրդողանին չի կարելի վստահել, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի»,- նշել է Միրաքյանը:

Lragir.am,
10-10-2019 21:31