Մշակվում են Սիրիայումն հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ. ՀՀ Անվտանգության խորհուրդ

10-10-2019 22:10

Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունը Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ: ԱԽ գրասենյակն ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին: Միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Lragir.am,
10-10-2019 22:10