Իշխանությունը դեսանտ է իջեցրել Վենետիկի հանձնաժողովում. Հրապարակ

11-10-2019 08:31

Հրապարակ թերթը գրում է. ՀՀ իշխանություններն այս օրերին դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որտեղ երեկ եւ այսօր լիագումար նիստ է ընթանում․ քննարկվում է Հայաստանին վերաբերող 2 հարց: Մեկը՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու, մյուսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին: Դեսանտի կազմում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ տեղակալի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Մեր տեղեկություններով՝ նրանք փորձում են քաղաքական առեւտրի մեջ մտնել Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով: Այսինքն՝ Վենետիկը հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը՝ բարեփոխումների անվան տակ, ինչի դիմաց Հայաստանը վավերացնում է կոնվենցիան:

Lragir.am,
11-10-2019 08:31