#փոխիրաշխարհը. Մարդու իրավունքների պաշտպանը ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի մեկնարկը սկսել է դպրոցից

15-10-2019 19:13

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավ: Ծրագրի մեկնարկի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներառական կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը և հաշմանդամություն ունեցող Գոհար Նավասարդյանը հանդիպել են Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Դպրոցը 2007 թվականից իրականացնում է ներառական կրթություն: «Մենք պետք է խթանենք մեր երկրում ներառական կրթությունը, բացահայտենք յուրաքանչյուր երեխայի կարողություններն ու նպաստենք նրանց ինքնադրսևորմանը: Մենք պետք է նաև հարգանքով վերաբերենք յուրաքանչյուր երեխայի և նրանց ինքուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնենք»,- բացման խոսքի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա երեխաներին հետ քննարկել է իրենց իրավունքներն առնչվող հարցերը: Անահիտ Բախշյանը կարևորել է, որ բոլոր կրթօջախները հարմարեցված լինեն, իսկ կրթությունը հասանելի լինի բոլոր երեխաների համար: Գոհար Նավասարդյանը, ով վերջերս միջազգային մրցույթում մրցանակի է արժանացել, երեխաներին կոչ է արել  կամքի ուժ դրսևորել կյանքում բոլոր խնդիրները հաղթահարելու համար: «Ես երկար ժամանակ տնային պայմաններում եմ ստացել կրթություն, ու հիմա շատ ուրախ եմ տեսնել, որ երեխաների համար ստեղծված են հնարավորություններ ուսումը հենց դպրոցում ստանալու, միմյանց հետ շփվելու համար»,- ասել է Գոհար Նավասարդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Lragir.am,
15-10-2019 19:13