Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

15-10-2019 20:10

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Գրիգորի Հայրապետովն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թ. հունիսի 11-ին: Մինչ այդ նա ծառայում էր նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիկնազորներում՝ իբրև ավագ թիկնապահ:

Lragir.am,
15-10-2019 20:10