Ոստիկանապետի պաշտոնակատարն ընդունել է Կալիֆոռնիայից ժամանած պատվիրակությանը

15-10-2019 21:22

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Արդին Նազարյանին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին և նրա աշխատակազմի ղեկավար Կարո Թորոսյանին: Այս մասինտեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց երկկողմ համագործակցությունը և դրա ընդլայնման պատրաստակամություն հայտնեց: Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ՀՀ ոստիկանությանը: Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության արդյունավետ աշխատանքը պայմանավորված է նախևառաջ ծառայողների մասնագիտական ունակություններով, համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, ինչպես և առաջավոր փորձի կիրառմամբ: Քննարկման առարկա դարձան Հայաստանում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության և այլ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում հյուրերը համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնեցին: Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
15-10-2019 21:22