Ֆինլանդիա-Հայաստան 3-0. Եվրոպատուհանը փակվեց

15-10-2019 21:52

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի J խմբում 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը Տուրկու քաղաքում 0-3 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին: Ֆիններից աչքի ընկան Յենսենը և Պուկին` 2 անգամ: 8 տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 10 միավոր և 3-րդ տեղում է: Ֆինլանդիան 15 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Հայաստանը Եվրո-2020-ի ուղեգիր տվող երկրորդ տեղից հետ է մնում 5 միավորով և գործնականում զրկվել է երկրորդ տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Որակավորման փուլի ավարտին մնացել է 2 տուր: Այսօր կայանալու են խմբի մյուս երկու խաղերը՝ Հունաստան-Բոսնիա, Լիխտենշտեյն-Իտալիա: Տեղեկացնենք, որ Իտալիան խմբում 21 միավորով առաջինն է և պաշտոնապես ապահովել է տեղը Եվրոպայի առաջնությունում:

Lragir.am,
15-10-2019 21:52