Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը կկայանա Երևանում

15-10-2019 22:15

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Այբ» դպրոցի հիմքի վրա: Ինչպես հայտնեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը,  «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ)», «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)»: Ֆորումի գլխավոր գործընկերներն են Ավրորա Ֆորումը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներ՝ Սամարայի համալսարանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը: Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով: Հոկտեմբերի 16-ից 20-ը ժամանակահատվածում կկայանան հետևյալ երեք միջոցառումները՝ – Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում, – Հեքըթոն. Արհեստական բանականության և անօդաչու սարքերի  ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված դրամական մրցանակների:

Lragir.am,
15-10-2019 22:15