Հայտնի են դարձել կանանց համար ամենաապահով երկրները

15-10-2019 21:54

Women, Peace, and Security Index-ը կազմել է կանանց համար համեմատաբար ապահով և հարմարավետ երկրների ցանկը: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ցանկը կազմելիս ներգրավված են եղել նաև ամերիկյան National Geographic ամսագիրը, Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով Ջորջթաունի համալսարանը, ինչպես նաև Օսլոյի աշխարհի խնդիրների հետազոտությունների համալսարանը: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 167 երկիր: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Հնգյակում ներառվել են Դանիան և Իսլանդիան: Վերջին երեք տեղը զբաղեցրել են Սիրիան, Աֆղանստանը և Եմենը:

Lragir.am,
15-10-2019 21:54