ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 24/7 ռեժիմով գործող Հեռախոսազանգերի կենտրոնն ունի նաև Viber և WhatsApp հավելվածներ

17-10-2019 13:27

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորելով հաճախորդների հետ սերտ համագործակցությունը` շարունակում է նրանց ցանկությունների բացահայտմանն ու ճիշտ ժամանակին արձագանքելուն ուղղված քայլերը: Այսուհետ՝ ինտերակտիվ կապի միջոցով մեր հաճախորդները հնարավորություն կստանան ոչ միայն Հայաստանի և Արցախի Հանրապետություններից, այլև աշխարհի տարբեր անկյուններից ցանկացած պահի շուրջօրյա կապ հաստատել Բանկի հետ, արագ հարթել հնարավոր խնդիրները,  ծանոթանալ մատուցվող ծառայություններին և սակագներին, ստանալ պատասխաններ իրենց հուզող հարցերին: Բանկ-հաճախորդ անընդհատ կապն ապահովելու, յուրաքանչյուրի հարցմանն անհատական մոտեցում ցուցաբերելու նպատակով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 24/7 ռեժիմով գործող Զանգերի Կենտրոնի (Call Centr) հետ հնարավոր է կապ հաստատել ոչ միայն  +37410-59-20-20, +37460-37-25-00 հեռախոսահամարներով, այլև +37494-11-44-88 հեռախոսահամարով գործող Viber և WhatsApp հավելվածների միջոցով: Բանկի պաշտոնական կայքէջում նույնպես կարող եք գտնել համապատասխան հղումները և անմիջապես կապ հաստատել Հեռախոսազանգերի կենտրոնի հետ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Lragir.am,
17-10-2019 13:27