Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ՀՀ ԱԱԾ

18-10-2019 15:00

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Lragir.am,
18-10-2019 15:00