Սասմունգի նոր սմարթֆոնի հեռախոսի էկրանը հնարավոր է բացել ցանկացած մատնահետքով

18-10-2019 17:56

Ցանկացած պատմահետք կարող է բացել Սամսունգ ընկերության Galaxy S10 հեռախոսի էկրանը: Այս մասին հայտնում է BBC-ն: Ընկերությունը խոստացել է ծրագրային ապահովում թողարկել, որը կարող է փակել խոցելի տեղը: Խոցելիության մասին հայտնի է դարձել մի բրիտանուհու շնորհիվ, ում ամուսինը կարողացել է իր մատնահետքով բացել կնոջ հեռախոսի էկրանը: Սամսունգն այս տարվա մարտին մատնահետքով ինքնության հաստատման տեխնոլոգիան հեղափոխական էր անվանել:

Lragir.am,
18-10-2019 17:56