Նոր հոսք դեպի Գյումրի

19-10-2019 00:51

Գյումրիի ավտոմաքսատան շինաշխատանքների ավարտը սահմանված ժամկետից ուշացել է, քանի որ տարբեր գործոններ են դեր խաղացել՝ և եղանակային պայմանները, և նախագծի փոփոխությունը: Այս մասին այսօր մաքսատան տարածքում լրագրողներին ասաց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը: «Տեսնում եք, աշխատանքներն աննկարագրելի թափով ընթանում են, և մոտ ապագայում բացվելու է ավտոմքսատունը: Դա լինելու է այս տարի, եկեք ես կոնկրետ ժամկետ չֆիքսեմ: Ավտոմաքսատան գործառույթի մեծ մասն արդեն իսկ տեղափոխվել է Գյումրի, մենք հյուսիսային մաքսատուն-վարչությունում արդեն ամբողջ ուժով աշխատում ենք, պարզապես ավտոմաքսաքտան շենքը պատրաստ լինելուն պես հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթը տեղափոխելու ենք այս տարածք»,- ասաց Շուշանիկ Ներսիսյանը: Նա նշեց, որ այսօր արդեն հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրել են 30 նոր աշխատակցով, որոնք Գյումրիից են: Նախքան գործառույթը Գյումրի տեղափոխելը, ըստ Շուշանիկ Ներսիսյանի, Գյումրիում օրական մաքսազերծվում էր 35-45 ավտոմեքենա, իսկ երեկ արդեն մաքսազերծել են 180 մեքենա: «Հավելյալ հոսք ենք ավելացրել դեպի Գյումրի, այս երկուշաբթի օրրվանից ոչ միայն Ճապոնիայից և Վրաստանից, այլև ցանակցած տրանսպորտային միջոց, որը վարելով կհատի սահմանը, ոչ թե կտեղափոխվի, կմաքսազերծվի Գյումրիում: Նախատեսում ենք օրական 350-400 մեքենա մաքսազերծել: Հյուսիսային ավտոմաքսատունը աշխատելու է շաբաթական 7 օր: Մինչև տարեվերջ 7-օրյա ռեժիմով ենք աշխատելու, քանի դեռ այս հոսքը կա»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը: Նշենք, որ Գյումրիի ավտոմաքստան շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու համար այսօր Գյումրի է մեկնել վարչապետը:

Lragir.am,
19-10-2019 00:51