Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Մակրոնի և Մերկելի հետ հանդիպում անցկացնելու պլանները

20-10-2019 17:21

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել  Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝  Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է կոմյունիկեում, որը տարածվել է Ջոնսոնի և Էրդողանի  հեռախոսազրույցի արդյուքներով: «Վարչապետն ու նախագահը պայմանավորվել են հնարավորություն փնտրել անցկացնելու հանդիպում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԳԴՀ կանցլեր Մերկելի մասնակցությամբ՝ ներկայիս իրավիճակի, ինչպես նաև հարցերի ավելի լայն շրջանակի քննարկման նպատակով, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը և միգրացիան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
20-10-2019 17:21