Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d’Arménie ասմագրի խմբագրության վրա

20-10-2019 22:33

Փարիզում տեղի է ունեցել հարձակում ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» ասմագրի խմբագրության վրա: «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է «Nouvelles d’Arménie» ասմագրի խմբագրության վրա հարձակումը: Դա  լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: «ՌԻԱ Նովոսոտի»-ն տեղեկացնում է, որ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է, որ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն:

Lragir.am,
20-10-2019 22:33