Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

20-10-2019 22:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին: «Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար: Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան: Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիեւ»,- գրել է ՀՀ վարչապետը:

Lragir.am,
20-10-2019 22:18