Հայկ Մարությանը Բրյուսելում մասնակցում է «BusWorld Europe 2019» ցուցահանդեսին

21-10-2019 09:59

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բրյուսելում մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին: «Տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել՝ մասնակցելու «BusWorld Europe 2019» ցուցահանդեսին: Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է», Ֆեսյբուքի իր էջում գրել է Հայկ Մարությանը: Երևանն այս տարի տոնում է իր 2801-ամյակը:

Lragir.am,
21-10-2019 09:59