Միհրան Հարությունյանը MMA-ի 4-րդ մենամարտում պարտություն է կրել

21-10-2019 09:58

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտություն է կրել MMA-ի հերթական մենամարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչիում կայացած GFC 19/Krepost մրցաշարի շրջանակներում Հարությունյանի հակառակորդը եղել է ղազախ Զասուլան Ակիմժանը: Վերջինս 3 ռաունդում նոկաուտի է հասցրել Միհրան Հարությունյանին և հաղթել: Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մինչև այս անցկացրել է 3 մենամարտ, որտեղ միայն հաղթանակ էր տոնել:

Lragir.am,
21-10-2019 09:58