Քրդական ուժերը նահանջել են Ռաս ալ-Այն քաղաքից

21-10-2019 10:13

Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում կռվող քուրդ մարտիկները Թուրքիայի և ԱՄՆ համաձայնության շրջանակում հետ են քաշվել սահմանային Ռաս ալ-Այն քաղաքից: Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան: ՍԴՈՒ խոսնակ Քինո Գաբրիելն ասել է, որ Ռաս ալ-Այն քաղաքում քրդական զինված խմբեր այլևս չկան: Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ քուրդ մարտիկները 86 մեքենաներով հեռացել են քաղաքից դեպի Թալ Թամր, որը սահմանից 40 կմ հեռավորության վրա է:

Lragir.am,
21-10-2019 10:13