Ցույցեր, բախումներ, զոհեր Չիլիում

21-10-2019 10:06

Չիլիում շարունակվում են ցույցերը և բախումները ոստիկանության ու ցուցարարների միջև: Պատճառը տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումն է: Սանտիագոյի արվարձաններից մեկում կողոպտիչները հրկիզել են գործարան, որի հետևանքով 5 մարդ է զոհվել: Մայրաքաղաք Սանտիագոյում արտակարգ դրություն է հայտարարված, մի շարք այլ քաղաքներում՝ պարետային ժամ, հայտնում է BBC-ն: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ ու ջրաշիթեր: Կիրակի օրը տեղի ունեցած ցույցերի ժամանակ հրկիզվել են ավտոբուսներ, ավերվել մերտոյի կայարաններ: Անկարգությունների ժամանակ խանութների ու այլ բիզնեսների կողոպուտի տասնյակ դեպքեր են արձանագրվել, ասել է Չիլիի ներքին գործերի նախարար Անդրես Չադվիքը: Նախագահ Սեբաստյան Պինյերան ստիպված է եղել կասեցնել թանկացման որոշումը:

Lragir.am,
21-10-2019 10:06