Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել

21-10-2019 10:20

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Եթե «Ռեալ»-ը պարտություն կրի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրում թուրքական «Գալաթասարայ»-ի դեմ խաղում, ապա «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել մարզչին: Զիդանի հնարավոր հեռացման դեպքում այդ պաշտոնին հավակնում են Ժոզե Մոուրինյոն և Մասիմիլիանո  Ալեգրիին:

Lragir.am,
21-10-2019 10:20