Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ–ից

21-10-2019 10:51

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել  «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը: Վերջինիս խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի: Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Lragir.am,
21-10-2019 10:51