Արոնյան-Կարլսեն պարտիան ավարտվեց ոչ-ոքի

21-10-2019 21:19

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեղ կղզու մրցաշարի վերջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց և  պարտիայի 34-րդ քայլին համաձայնեց կիսել միավորն աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ: Նորվեգացին 101 խաղ անընդմեջ պարտություն չի կրել, ինչը ռեկորդային է: Հայաստանի մյուս ներկայացուցիչների պարտիաները դեռ չեն ավարտվել:

Lragir.am,
21-10-2019 21:19