Մեծ Բրիտանիայում քսանմեկ երեխաների մայրը կրկին հղիացել Է

21-10-2019 23:53

Մեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, հղիացել Է քսաներկուերորդ անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է իր You-Tube-ալիքում: Կինը բաժանորդներին ցույց Է տվել ուլտրաձայնային հետազոտությունը: 44-ամյա բրիտանուհու խոսքով՝ այժմ ինքը հղիության 15-րդ շաբաթում Է: Սյուն անհամբերությամբ Է սպասում, թե երբ Է իմանալու փոքրիկի սեռը: Նա խոստովանել Է, որ տղա երեխա Է ցանկանում: Այդ դեպքում նա յուրաքանչյուր սեռից տասնմեկական երեխա կունենա: Ուշագրավ Է, որ անցյալ տարի քսանմեկ երեխաների մայրը պնդում Էր, որ այլեւս երեխաներ չի ունենալու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
21-10-2019 23:53