Չեմպիոնների լիգայում կկայանա խմբային փուլի հերթական հանդիպումները

22-10-2019 09:48

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի հերթական հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն A, B, C, D խմբերը: A խմբում «Ռեալ»-ը կհյուրընկալվի «Գալաթասարայ»-ին, «Բրյուգե»-ն կխաղա ՊՍԺ-ի դեմ: B խմբում «Օլիմպիակոս»-ը սեփական հարկի տակ կընդունի «Բավարիա»-ին, իսկ «Տոտենհեմ»-ը` «Ցրվենա Զվեզդա»-ին: C խմբում «Մանչեսթեր Սիթի»-ին տանը կմրցի «Ատալանտա»-ի դեմ, Դոնեցկի «Շախտյոր»-ը` Զադրեբի «Դինամո»-ի հետ: Եվ D խմբում «Յուվենտուս»-ը կփորձի գերազանցել «Լոկոմոտիվ»-ին, իսկ «Ատլետիկո»-ն` «Լևերկուզեն»-ին: Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Lragir.am,
22-10-2019 09:48