#փոխիրաշխարհը. Արեգի երազանքի ճանապարհը

22-10-2019 10:34

Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք: Այս անգամ ներկայացնում ենք 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը: «Մարդիկ, սովորաբար, պետք է քայլեն այն ճանապարհով, որի վերջում գտնվում է իրենց երազանքը, և այդ ճանապարհը սովորական չէ՝ այն դժվարություններ ունի, և այդ դժվարությունները հաղթահարելով՝ մարդիկ պետք է հասնեն իրենց երազանքին: Ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ փոխել աշխարհը, իսկ աշխարհը փոխելու համար շատ մեծ դժվարությունների միջով պետք է անցնել: Իմ փոխելու տարբերակը երաժշտությունն է: Ես հույս ունեմ, որ կարող եմ երաժշտությունով փոխել աշխարհը՝ այն դարձնել խաղաղ»,- ասում է Արեգ Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
22-10-2019 10:34