ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Գաբրիելյանը

22-10-2019 15:20

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 22-ին խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ է մաղթել  հետագա գործունեության մեջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:

Lragir.am,
22-10-2019 15:20