Լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը շարունակվել է

22-10-2019 15:47

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2019թ. երրորդ եռամսյակային զեկույցը: 2019թ. երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը: Դիտարկվող ժամանակահատվածում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ: Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի: Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներին վիրավորանքի և զրպարտության հիմքովընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների նոր դատական գործերի քանակը համապատասխանաբար՝ 28 և 25 էր: Այսինքն՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 83 այդպիսի գործ,ինչը շատ ավելին է, քան նախորդ 2 տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած: Վերոհիշյալ 30 դատական գործերից 13 դեպքում հայցվորները ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ: Դատական հայցերի այս հոսքը թերևս պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը լի էատելության խոսքով, ֆեյքլուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով: Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը:Որոշ դեպքերում էլքննադատության թիրախ դարձած մարդիկ փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա:  Ընդհանուր առմամբ, 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 11, ֆիզիկական բռնության 1 փաստ: Ստորեւ ներկայացնում ենք այդ տվյալները՝ ըստ եռամսյակների, ինչպես նաև 2018-2019 թվականների համեմատական տվյալները՝ աղյուսակներով:  2019թ. խախտումների քանակական տվյալները՝ ըստ եռամսյակների   Խախտումների տեսակները 2019 թ. 1-ին եռամսյակ 2019 թ. 2-րդ եռամսյակ   2019թ. 3-րդ եռամսյակ   Ընդամենը Ֆիզիկական բռնություններ` լրագրողներինկատմամբ             2             0 1 3 Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ             41             42 35 118 Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ             51             15 11 77 2018-2019 թթ. երրորդ կիսամյակների խախտումների քանակական տվյալները Խախտումների տեսակները 2018 թ. 3-րդ կիսամյակ   2019 թ. 3-րդ  կիսամյակ   Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ 2 1 Ճնշումներ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ 13 35 Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ 22 11 2019 թ. երրորդ եռամսյակը նշանավորվեց ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող` ԽԱՊԿ-ի նախաձեռնությամբ պատրաստված մի քանի օրինագծերի ակտիվ քննարկումներով: Փաստաթղթերից մեկը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ-ն սեպտեմբերի 10-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Ըստ այդմ՝ օրենսդրորեն ամրագրվեց, որ լրագրողներըկարող են ըստ պատշաճի ելումուտ անել քաղաքապետարան, ներկագտնվել ավագանու նիստերին և ազատորեն լուսաբանել դրանք:Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը, որըմշակել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Խորհրդարանական հանձնաժողովը աշխատանքային խումբ է ձևավորել՝ քննարկումներ կազմակերպելու և օրինագիծը կատարելագործելու նպատակով: Շարունակվում են քննարկումները նաև ԽԱՊԿ-ի մշակած երեք այլ օրինագծերի շուրջ, որոնցով փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում: ԽԱՊԿ-ը 2019-ի երրորդ եռամսյակում շարունակել է դիտարկել «Էլեկտրիկ Երևանի» և «Սարի թաղի»իրադարձություններին վերաբերող քրեական գործերը, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ: Եթե «Սարի թաղի» գործի առնչությամբ Հատուկ քննչական ծառայության կայացրած կասեցման որոշումը հաջողվեց (նաև ԽԱՊԿ-ի ջանքերով) դատարանի միջոցով վերացնել և վերսկսել նախաքննությունը, ապա «Էլեկտրիկ Երևանի»վերաբերյալ ՀՔԾ-ի նույնատիպ որոշումը դատական կարգով բողոքարկման ընթացքում է:

Lragir.am,
22-10-2019 15:47