Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

22-10-2019 16:48

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված: «Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Դիմումը կա, այժմ այն ընթացքի մեջ է: Այս պահի դրությամբ այդքանը կարող եմ ասել»,-ասաց Նոնա Նավիկյանը:

Lragir.am,
22-10-2019 16:48