Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Ֆուտբոլի ֆեդերացիայից փաստաթղթեր են տարել

22-10-2019 16:46

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը: Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը վերջինս չմանրամասնեց: Նկատենք, որ ավելի վաղ FIP.am-ն անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին՝ նշելով, որ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատումն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերությունների միջոցով:

Lragir.am,
22-10-2019 16:46