Փոխոստիկանապետը դեմ է ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն

22-10-2019 18:34

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն: «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշեց Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

Lragir.am,
22-10-2019 18:34